211652_close_icon
views-count1994 դիտում article-date 22:36 07-08-2020

Մասիսի ոստիկանները Արգավանդի արտադրամասերում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 6-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները համատեղ ստուգայցեր են կատարել Արգավանդ գյուղի կահույքի և փայտամշակման արտադրամասեր: Անակնկալ այցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ու չափերի մեծաքանակ փայտանյութեր, որոնց ձեռք բերման վերաբերյալ արտադրամասերի սեփականատերերը չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր: Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր