Խամես Ռոդրիգեսը նոր ակումբ է փնտրում և այլևս չի խաղա «Ռեալում»
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը այլևս մադրիդյան ակումբի կազմում հանդես չի գա, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կոլումբիացու հետ հույսեր չի կապում, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը նոր ակումբ է փնտրում:
Նրա հավակնում են «Ատլետիկոն», ՊՍԺ-ն և «Արսենալը», սակայն կոնկրետ առաջարկներ դեռ չեն եղել, թեպետ «Ռեալը» ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել ցանկացած թիմ, եթե ստանա պահանջվող գումարը՝ մոտ 25-30 մլն եվրո:


