211652_close_icon
views-count8944 դիտում article-date 21:03 06-08-2020

Դիմակի կրումը կարող է լինել առանց արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման, միայն դրա համար արտակարգ դրության առկայությունը հիմնավորված չէ. Արամ Վարդևանյան

Վերջին շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի որոշակի նվազում է նկատվում՝ սրճարանները և հանրային սննդի օբյեկտները գործում են, տեղաշարժի սահմանափակումներ չկան, միակ պահանջը դիմակի պարտադիր կրումն է, այն էլ կարող է լինել առանց արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման: Եվ միայն դրա համար արտակարգ դրության իրավական ռեժիմի առկայությունը բնավ անհրաժեշտ չէ, հետևաբար ես չեմ տեսնում նաև հիմնավորումը. [url=https://www.tert.am/am/news/2020/08/06/Vardevanyan/3363827?fbclid=IwAR0tKHSIH_eeNmb_5kmI0azpG0ayuO9HkjXVTaiEHqVbKhjs9umRXEUdToo]Tert. am[/url] –ի հետ զրույցում նշեց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով երեկ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվի ևս մեկ ամսով: «Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը իրենից ենթադրում է իրավունքների սահմանափակման ռեժիմ, այդպես է ամբողջ աշխարհում, միջազգային փորձն էլ դա է վկայում: Պետք է լինի այնպիսի ծայրահեղ ճգնաժամային իրավիճակ, որ դրա լուծման նպատակով այլոց իրավունքների սահմանափակումը արդարացվի: Այսինքն՝ երբ մի նժարի վրա դրվում է այդ իրավաչափ նպատակը, մյուս նժարի վրա իրավունքները, նախապատվությունը տրվում է իրավաչափ նպատակին: Սակայն ես չեմ տեսնում, որ հինգերորդ անգամ արտակարգ դրության երկարաձգումը իր մեջ պարունակի այդ իրավաչափ նպատակը»,-նշեց նա: Վարդևանյանի խոսքով՝ օրենքի տրամաբանությունից ելնելով՝ վարակի աճի դեպքում արտակարգ դրությունը երկարաձգելու իրավունք կա, սակայն իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ ամեն մի երկարաձգում լինի ավելի հիմնավոր, քան նախորդողը: Եվ եթե հիմքերը հիմնավոր են լինում, արտակարգ դրության ժամկետում վերին շեմ չկա. «Չեմ կարողանում մտաբերել միջազգային փորձում մի իրավիճակ, որ 5 անգամ արտակարգ դրության երկարաձգումը լիներ, չէ որ կորոնավիրուսի վարակը միայն Հայաստանում չէ, այն ամբողջ աշխարհում է: Ես նկատել եմ, որ այլ երկրներում արդեն մի քանի ամիս է, ինչ արտակարգ դրության ռեժիմը չկա, եվրոպական շատ երկրներում ֆուտբոլի խաղերն են նույնիսկ կայանում: Ուզում եմ նորից ընդգծել, որ հիմնավորումները պետք է լինեն ավելի հիմնավոր, քան նախորդը: Առաջին անգամ, երբ սահմանվում էր արտակարգ դրության ռեժիմը, վարակի դեպքերը սպառնալիք էին մարդկանց կյանքի և առողջության համար, հիմա հասկանալի է՝ այդ ժամանակ պետությունը ինչի համար էր նախատեսում արտակարգ դրություն, որպեսզի այնպիսի միջոցառումներ ձեռնարկի, որ վարակի տարածումը կանխի: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/08/06/Vardevanyan/3363827?fbclid=IwAR0tKHSIH_eeNmb_5kmI0azpG0ayuO9HkjXVTaiEHqVbKhjs9umRXEUdToo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր