211652_close_icon
views-count3530 դիտում article-date 20:26 06-08-2020

Արսեն Ջուլֆալակյան. Մեծագույն հաջողություն է նման մարզիչ ունենալը

ԱԺ պատգամավոր, ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մարզիչներիցս Արամ Գասպարյանի ծննդյան օրն է։ Մարդ, ում հետ այնքան ճանապարհներ ենք անցել,այնքան դժվարություններ ու ուրախություններ տեսել,փորձություններ հաղթահարել. վնասվածքներ, պարտություններ, նվաճումներ,հիասթափություններ,վերելքներ, հնարավոր ամենամեծ հաղթանակներ։ Նույնիսկ փորձել են մեջներս սեպ խրել, կոնֆլիկտներ առաջացնել, բայց միևնույն է չի ստացվել։ Դրանք անցել են, մենք մնացել։ Այն եզակի մարդկանցից է, ով անկախ ամեն ինչից միշտ եղել է կողքիս ու հավատացել ինձ։ Եվ որ ամենակարևորն է՝ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ։ Հաճախ եմ ասել տարբեր հարցազրույցներում՝ իսկական մարզիչը մարզիկի համար երկրորդ ծնող է։ Այդպիսին է ընկեր Արամը։ Մեծագույն հաջողություն է նման մարզիչ ունենալը։ հ.գ. Հետաքրքիր զուգադիպությամբ տարբեր տարիների նրա ծննդյան օրը մեծ հաղթանակներ եմ ունեցել՝ երիտասարդների եվրոպայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն...էլ չասած միջազգային մրցաշարերը) պատահականությու՞ն է, չեմ կարծում»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր