211652_close_icon
views-count2465 դիտում article-date 19:38 06-08-2020

Սրանք յոթ երգ գիտեն,յոթն էլ` Սերժ Սարգսյանի մասին...Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Սրանք յոթ երգ գիտեն,յոթն էլ`Սերժ Սարգսյանի մասին... Ամբողջ երկրով մեկ, բոլոր ոլորտներն ներառյալ խնդիրներ են ու փոխանակ Նիկոլենք զբաղվեն այդ առաջ եկած խնդիրները լուծելով,փոխարենը նրանք փորձում են հերթական շինծու (քրեական) քաղաքական հետապնդումն սկսել Սերժ Սարգսյանի դեմ: Բայց այս անգամ ի տարբերություն նախորդ քաղաքական շինծու գործի,Ռոբերտ Նազարյանը ի տարբերություն Սերգո Կարապետյանի իրեն պահեց այնպես ինչպես,որ հարիր է բարոյական մարդուն: Պարոն Նազարյանը հրաժարվեց գնալ գործարքի այս ապիկար իշխանությանը ծառայող իրավապահ համակարգի որոշ ծառաների հետ`նա չտվեց ու հրաժարվեց սուտ ցուցմունք տալուց: Դե իսկ ՀՔԾ-ն էլ իր ծրագիրը չհասցնելով հաջողության,սկսեց հերքումներով զազրախոսել թե իբր «Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ չկա»: Տղերք ավելի լավ կլիներ անկեղծ հայտարարություն տարածեիք, որ հանրությունը իմանար, որ ձեր հաջողության չհասնելու միակ պատճառը, դա Ռոբերտ Նազարյանի բարոյական տեսակն էր ,իսկ ձեր պարտության պատճառն էլ այն էր,որ դուք նախորդի նման չկարողացաք ստիպել`կեղծ ցուցմունք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր