2256 դիտում
13:32 06-08-2020
Գիտության ու կրթության ոլորտում նվաճման համար զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն արվեց
ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու կարգում: «[url=https://armenpress.am/arm/news/1024214.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը գործադիրի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սույն փոփոխությամբ՝ հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից հետո»,- ասաց նախարարը:
Հարությունյանը մանրամասնեց, որ այլևս այլ հիմքով տարկետում ստացած քաղաքացիներն իրենց տարկետման ավարտից հետո նոր տարկետման համար ևս մեկ անգամ դիմելու անհրաժեշտություն չեն ունենա, եթե հանձնաժողովի կողմից արդեն ստացել են դրական եզրակացությունը:
Նմանատիպ նյութեր
2480 դիտում
13:24 28-03-2022
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը