211652_close_icon
views-count2028 դիտում article-date 18:54 05-08-2020

Պեկինը նախապատրաստվում է

<< Պեկին – 2022 >> ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի շտաբ բնակարանում տեղի է ունեցել << Պեկինի ձայներ >> նախագծի գործարկման հանդիսավոր արարողությանը։ Նախաձեռնությունն իրականացվում է China Media Group / CMG / -ի հետ համատեղ։ Նպատակ կա համաշխարհային հանրությանը ներկայացնել միջոցառման նախապատարաստության և մրցումների անցկացման մասին։ Լուրերը կտեղադրվեն CMG – ի բազմալեզու հարթակներում։ Նախատեսվում է օգտագործել սոցիալական մեդիան, ռադիոկայանները, կայքերը և բջջային ծրագրերը: -Չինաստանի մայրաքաղաքում անցկացվելիք ձմեռային խաղերը նշանակալի իրադարձություն են մեր երկրի համար, - ասել է կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Խան Զիրոնգը։ - Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը մեծ նշանակություն է տալիս նախապատրաստական աշխատանքներին։ Մրցումային կառույցների աշխատանքները կավարտվեն 2020 -ին։ Արդեն ավելի քան 850,000 մարդ ցանկանում է դառնալ խաղերի կամավորական, իսկ 32 ձեռնարկությունների հետ կնքվել են հովանավորչական պայմանագրեր։

Նմանատիպ նյութեր