211652_close_icon
views-count5452 դիտում article-date 10:49 05-08-2020

Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդը բախվել է սոցիալական վարկանիշների հետևանքներին

Ամբողջ աշխարհի օգտատերերի 18%-ը գոնե մեկ անգամ ֆինանսական ծառայությունների հասանելիության խնդիր է ունեցել սոցիալական ցանցերում իրենց տեղադրած տեղեկատվության պատճառով։ Ընդ որում, այդ խմբի մեկ երրորդը (32%) կազմել են 25-34 տարեկան երիտասարդները՝ համացանցի ակտիվ օգտատերերը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման (ավելի քան 10 հազար մարդ 21 երկրից) արդյունքները։ Յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը (21%) նշել է, որ արդեն բախվել է այսպես կոչված «սոցիալական վարկանիշ»-ին՝ ցանցում մարդու վարքի, շփման շրջանակի և այլ գործոնների հիման վրա նրա հնարավորությունների գնահատման համակարգին։ Սոցիալական վարկանիշների ներդրումն այս կամ այն տեսքով տարածվել է առաջին հերթին արտասահմանում սոցիալական ցանցերի համատարած օգտագործման, ինչպես նաև տվյալների մեծ զանգվածների մշակման հնարավորության շնորհիվ։ Ավտոմատացված ալգորիթմների օգնությամբ կազմակերպությունները վերլուծում են օգտատիրոջ մասին բաց տեղեկատվությունը և դրա հիման վրա որոշումներ են ընդունում, որոնք կապված են նրան այս կամ այն ծառայության տրամադրման հետ։ Առավել հաճախ սպառողները բախվում են սոցիալական վարկանիշների, երբ փորձում են ստանալ ֆինանսական ծառայություններ (57%), ապահովագրական ծառայություններ (40%), առողջապահական ծառայություններ (40%), ինչպես նաև առցանց գնումներ կատարելիս (48%)։ Միաժամանակ, կան մարդիկ, ովքեր պատրաստ են տրամադրել իրենց մասին անհրաժեշտ տվյալները որոշակի օգուտ ստանալու համար: Օգտատերերն իրենց ավելի բաց կարող են պահել սոցիալական ցանցերում. 67%-ն ասել է, որ իրենց հաշվեգրին հասանելիություն կտրամադրեն ապրանքների համար զեղչ ստանալու դիմաց, 62%-ը ՝ ցանկալի թափուր աշխատատեղը զբաղեցնելու,, 48%-ը ՝ ավելի հարմարավետ բնակարան վարձելու դիմաց: Չնայած սոցիալական սքորինգի համակարգերն այս կամ այն ձևով ավելի ու ավելի են թափանցում առօրյա կյանք, որոշակի անորոշություն կա, թե որքանով են դրանք արդար և կոնկրետ ինչ գործոններ են հաշվի առնվում գնահատումները կազմելիս։ Հարցվածների 45%-ը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչպես են աշխատում նման չափման համակարգերը։ Բացի այդ, քանի որ սոցիալական վարկանիշների տեխնոլոգիաները հիմնված են ավտոմատացված ալգորիթմերի վրա, դրանք կարող են խոցելի լինել տարբեր մանիպուլյացիաների համար: Փորձագետների կարծիքով, ինչպես եւ ցանկացած այլ թվային համակարգեր, սքորինգային համակարգերը ապահովագրված չեն սխալներից եւ տարբեր տեսակի հարձակումներից, ինչը կարող է հանգեցնել վարկանիշի անարդար բարձրացմանը կամ հակառակը՝ նվազեցմանը:

Նմանատիպ նյութեր