«Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց արգենտինացի հարձակվողին
«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ակումբի կայքը։
22-ամյա արգենտինացին 5,5 տարվա պայմանագիր է կնքել։ Նա «Ռիվերում» կմնա վարձավճարով մինչև 2022 թվականի ամառ։
Արգենտինայի վերջին առաջնությունում Ալվարեսը «Ռիվեր Փլեյթի» կազմում անցկացրած 20 խաղում խփել է 18 գոլ և դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» Ալվարեսի համար կվճարի 18,5 միլիոն եվրո՝ հաշվի առնելով նաև բոնուսները։