211652_close_icon

Մասիսի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3337 դիտում article-date 23:14 04-08-2020
Մասիսի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք Մարմարաշեն գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերել են մինչև 2,5 մետր բարձրությամբ 19 հատ մշակված կանեփի բույս։ Բացի այդ, տանտերը ոստիկաններին է ներկայացրել տարա՝ լցված մարիխուանայի նմանվող մանրացված չորացված, դեղնականաչավուն չորս գրամից ավելի զանգվածով։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատանյութագիտական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր