Լարված իրավիճակ Ամուլսարում. ծեծկռտուք քաղաքացիների ու ոստիկանների միջև, քաղաքացիները բերման են ենթարկվում. ուղիղ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/08/04/amulsar/3361779]Tert.am[/url]-ը գրում է.
18։00
Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ լարված իրավիճակը շարունակվում է: Բախում տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակիցների միջև:
Այնտեղ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ով նշեց, որ այնտեղ է գնացել բախումների վտանգը թուլացնելի համար:
Ոստիկանների և քաղաքացիների միջև բախումից հետո ոստիկանները մասսայաբար սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:
Այնտեղ է նաև Վայոց Ձորի մարզի ոստիկանապետը:
Քաղաքացիներն ավոտերթ են իրականցնում դեպի Ամուլսար՝ ընդդեմ հանքի շահագործման, նրանք հասել են երկրորդ հենակետին, որտեղ բազմաթիվ ոստիկաններ կան: Վերջիններս թույլ չեն տալիս ավտոերթի մասնակիցներին շարժվել առաջ:
Ոստիկանները հորդորեցին երթի մասնակիցներին չփակել ճանապարհի երթևկելի մասը:
Երթի մասնակաիցները Լիդիանի պահնորդներին ասացին, որ իրենք 15 հոգի չեն: Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս երթի մասնակիներին անցնել պահնորդական ծառայության աշխատակիցների մոտ:
Երթի մասնակիցների մոտից սպառնալիքներ են հնչեցվում պահնորդների ուղղությամբ: