211652_close_icon
views-count4912 դիտում article-date 09:31 21-12-2020

Լարված իրավիճակ Սյունիքում․ սյունեցիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ ու ծեծկռտուք տեղի ունեցավ․ ՈՒՂԻՂ․ NEWS.am

Վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր գնալու է Սյունիք՝ ծանոթանալու անվտանգային հարցերին։ Գրում է [url=https://news.am/arm/news/620004.html]NEWS.am[/url]-ը։ Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան: Գորիսեցիները բողոքում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավոնքը ոտնահարում են, իրենք այստեղ ոչ մի ապօրինություն չեն անում. «Այսինքն վարչապետի տեղաշարժքը 5-6 ոստիկանական ավտոբուսներով պետք է վերահսկվի՞: Եթե մի պետության մեջ վարչապետն ազատ չի կարողանում տեղաշարժվի, ինչպե՞ս է կառավարելու: Դուք տեսե՞լ եք ճանապարհը, ես գորիսեցի եմ, ուզում եմ գնալ Որոտան գյուղ եւ իմ կյանքն ապահովագրված չէ»,-ասաց գորիսեցիներից մեկը: Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, ոստիկանները թույլ չէին տալիս, ինչը վերաճեց քաշքշուկի: Քաղաքացիներից ոմանք սկսեցին հարվածներ հաացնել իրենց ճանապարհը փակած ոստիկաններին: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ոստիկանները փորձում էին ճանապարհ բացել շտապօգնության մեքենայի համար: Շտապօգնության մեքենայի հետեւից եւս մի քանի մեքենա փորձեց անցնել: Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սյունիքի մարզ, ծնոթանալու անվտանգության հետ կապված հարցերին: Նա հանդիպում է ունենալու նաեւ քաղաքացիների հետ: Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/620004.html]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր