211652_close_icon

Քաղաքապետ դարձած կարգինի Հայկոն՝ Հայկ Մարությանը, կտրել տվեց Մաշտոցի պուրակի նույն այն ծառերը, որոնց համար նա պայքարում էր. Գարիկ Ուրումյան

views-count5342 դիտում article-date 17:36 04-08-2020
Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քաղաքապետ դարձած կարգինի Հայկոն՝ Հայկ Մարությանը, կտրել տվեց Մաշտոցի պուրակի նույն այն ծառերը, որոնց համար նա պայքարում էր և մասնակցում բողոքի ակցիաների: Վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Ապրիլյան» պատերամզը քննող հանձնաժողովը փաստեց, որ Ապրիյան պատերազմն ամենևին էլ «ծախված» և «պայմանավորված» չի եղել, բան, որը նույն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարում և շահարկում էր ընդդիմադիր եղած ժամանակ: Վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի օրոք Երևանի քաղաքապետարանը օլիգարխներից աղբահավաք մեքենաներ է «նվեր» ստացել, բաժանելով բազմահար շենքեր կառուցելու թույլտվություններ և հողակտորներ, այնինչ նույն Փաշինյանն ու իր թիմակիցները ժամանակին բողոքի ակցիաներ էին անում նման կառուցապատումների և հողահատկացումների դեմ: Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռացրեց փողոցների կարմիր գծանշումները և տեղադրված տեսախցիկները, փոխարենը մի բան էլ ավելի շատացրեց: Տեսախցիկներ և կարմիր գծեր, որոնց դեմ նույն Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ բազմաթիվ հայտարարություններ և դրանց դեմ ակցիաներ էր անում: Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք որոշ տնտեսվարող սուբյեկտների համար թանկանում է գազի սականգինը, այնինչ նույն Փաշինյանն ու իր թիմակիցները ժամանակին բողոքի ակցիաներ էին անում գազի թանկացման դեմ: Նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք խոսակցություններ էին բարձրացվում Երևանի քաղաքային տրանսպորտի սակագինը 100-ից 150 դրամ դարձնելու համար, որոնք բողոքի տեղիք տվեցին և նման նախաձեռնությունները ժամանակավորապես դադարեցվեցին, այնինչ նույն Փաշինյանն ու իր թիմակիցները ժամանակին ուղեվարձի «150 դրամին դեմ» բողոքի ակցիաներ էին անում: Այսքանից հետո մեկ հետևություն է կարելի անել: Այս բոլոր բողոքի ակցիաները կազմակերպված էին օտար ուժերի կողմից և երկրի քաղաքական վիճակն ապակայունացնելու, երկիրը աղքատացնելու, խեղճացնելու, խառնելու և իշխանազավթման համար երկրի ղեկը խլելու նպատակով: Այդ բողոքի ակցիաները, ոչ թե բնապահպանական կամ սոցիալական խնդիրներ լուծելու համար էին, այլ իշխանության գալու համար նախատեսված քաղաքական շահարկման առարկաներ: Հայկ Մարությանը Մաշտոցի պողոտայում իրեն չէր կոտորում ծառերի համար, այլ կոտորում էր իշխանության գալու համար: «Էլեկտրիկ Երևան»-ը բողոքի ակցիան նախաձեռնույուն չէր հոսանքի սակագինը չբարձրացնելու համար, դա նախաձեռնություն էր, որպեսզի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը 2018 թվականի «հեղափոխությունից» հետո, մայիսին դառնա Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության պետ և որ նրա ընկերներն էլ անցեն «թոթոլ» պաշտոնների: Նիկոլ Փաշինյանի կարմիր գծերի և արագածափ-տեսախցիկների դեմ արվող հայտարարություններն ու ակցիաներն էլ ևս ոչ այլինչ էին, քան նրա անձի մեծարման փիառ ակցիաներ: Իսկ ո՞րն էր հասարակ մարդու տեղն ու դերը այս միջոցառումների ընթացքում: Հասարակ մարդիկ՝ միայն ընտրազանգված էին, մարտնչողների թվաքանակ, սենտիմենտալ ամբոխ, որը պարզապես իր առողջությունն ու ժամանակը զոհեց, այս անձանց իշխանազավթման օպերացիայի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր