6062 դիտում
19:58 22-05-2020
Խնդրում եմ կողմնորոշվել Դուք Կարգին Հայկոն եք (ում ես անսահման սիրում եմ), թե քաղաքապետ Հայկ Մարությանը (ով տապալում է քաղաքի ղեկավարումը աշխատակազմի պատճառով
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի´ պարոն Մարության,
Խնդրում եմ կողմնորոշվել Դուք Կարգին Հայկոն եք (ում ես անսահման սիրում եմ), թե քաղաքապետ Հայկ Մարությանը (ով տապալում է քաղաքի ղեկավարումը աշխատակազմի պատճառով):
Դալմայի այգիներում դատարանի և քաղաքապետարանի որոշումների հիման վրա պետք է կասեցվեր Դիսնեյ լենդի շինարարությունը: Սակայն Գ. Նուշիկյանը շան տեղ չի դնում ոչ դատարանի որոշումը, ոչ էլ քաղաքապետի: Սխեման հետևալն է. Նուշիկյանը շինարարություն է իրականացնում մենք ահազանգում ենք քաղաքապետարան:Այստեղից Նուշիկյանին տեղեկացնում են, որ գալիս ենք ստուգման, շինարարությունը դադարեցնում են, աշխատակիցները գալիս նկարում են, որ շինարարություն չկա, գնում են Նուշիկյանը շարունակում է շինարարությունը:
Հարգելի պարոն Մարության Դուք կամ ձեր աշխատակազմը համագործակցում եք Նուշիկյանի հետ կամ տեսողական խնդիրներ կան և չեք նկատում, որ օր օրի ավելանում են կառուցված օբյեկտները: Ավելին` այսօր Նուշիկյանը բերել է և սկսելու է ատրակցիոնների կառուցման աշխատանքները` կրկին շան տեց չդնելով Ձեր որոշումները: Ես կսպասեմ մինչև երկուշաբթի, այնուհետև հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ Ձեր աշխտակազմի և Նուշիկյանի մասով դատական ակտի պահանջները չկատարելու համար, իսկ որոշ անձանց մասով, ովքեր ապահովում են Նուշիկյան-քաղաքապետարան կապը պաշտոնական լիազորությունների չարաշահման և անցման հիմքերով: Խնդրում եմ դուրս եկեք Կարգին Հայկոյի կերպարից, եղեք ուժեղ Հայկ Մարության և պահանջեք Ձեր որոշումների կատարումն ապահովել: Ես ուզում եմ տեսնել ուժեղ քաղաքագլուխ, ում ենթարկվում են և ընդունած որոշումները կատարվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
136208 դիտում
14:35 14-01-2019
«Կարգին Հայկոն» չկարողացավ ղեկավարել կարգին ձնամաքրման աշխատանքները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3649 դիտում
18:14 27-01-2021
«Որքան անսահման է մարդու երևակայությունը, այդքան էլ անսահման է իմ սերը դեպի հայրենիքը». Կարեն Գրիգորյան
Այս բաժնից
1384 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1000 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար