Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով։ Երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, ու ինքը մնում է իր խոստման շրջանակներում»,– ասաց Մարությանը։Քաղաքապետը հայտնեց, որ Մեսչյանը պաշտոնից հեռանում է իր դիմումի հմաձայն, ինչի մասին առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արթուր Մեսչյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել
2020.08.04 15:52


Twitter
Вконтакте
Одноклассники