211652_close_icon
views-count2986 դիտում article-date 15:47 04-08-2020

Խմելու ջուրը կհասնի Նիգավանի և Սարիգյուղի 480 ընտանիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` ՀՀ կառավարության ներդրումներով իրականացնում է ջրամատակարարման ցանցերի բարելավման աշխատանքներ: Ծրագրերից հերթական երկուսը մոտենում են ավարտին: Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Նիգավան բնակավայրում կառավարության 70 միլիոն 600 հազար և համայնքի համաֆինասավորմամբ 1 միլիոն 50 հազար դրամով կառուցվել են պոմպակայան և ջրատար, որտեղից ջուրը մղվում է Նիգավանի` օրվա կարգավորիչ ջրամբար: Ծրագրի արդյունքում խմելու ջուրը կհասնի Ապարան խոշորացված համայնքի Նիգավան բնակավայրի 120 տնտեսության։ Նիգավանում մինչ օրս խմելու ջուր ստացել են բացօթյա լճակից. ծրագրի իրականացման նպատակն է` էականորեն բարելավել բնակիչներին մատակարարվող ջրի որակը: Պետական բյուջեից ավելի քան 86 միլիոն դրամ էլ հատկացվել է Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում խորքային հոր, պոմպակայան և ջրատար կառուցելու համար, որոնց շնորհիվ խմելու ջուրը կհասնի 360 տնտեսության։ Մինչ օրս այս համայնքի յուրաքանչյուր թաղամասում եղել է մեկական ծորակ. ծրագրի հաջող ավարտից հետո խմելու ջուր բնակիչները կստանան իրենց տներում: Երկու բնակավայրերում էլ աշխատանքները կավարտվեն այս տարի: Խմելու ջրագծերի կառուցման երկու ծրագրերն էլ կառավարվում են ՏԿԵ նախարարության կողմից: ՀՏԶՀ մամուլի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր