211652_close_icon
views-count1917 դիտում article-date 19:15 03-08-2020

Եվրոպայի երիտասարդական օլիմպիական 16-րդ ձմեռային փառատոնի համար կհատակցվի 7 միլիոն եվրո

Իտալիայի տարածաշրջանի / Ֆրիուլի և Վենեցիա – Ջուլիա / խորհուրդը հաստատել է, որ 2023թ․ կայանալիք Եվրոպայի երիտասարդական օլիմպիական 16 –րդ ձմեռային փառատոնի համար կհատակցվի 7 միլիոն եվրո։ Բացի այդ, 39 միլիոն եվրո կծախսվի լեռնադահուկային սպորտի համալիրի վերակառուցման և զարգացման համար: Փառատոնի կայացման պայմանագիրը փետրվարին է ստորագրվել ԵՕԿ-ի և Իտալիայի ԱՕԿ –ի միջև: Մրցումները նախատեսված են 2023թ․ հունվարի 21 - 28-ը: 14-ից 18 տարեկան երիտասարդ օլիմպիականները մեդալների համար կպայքարեն լեռնադահուկային սպորտ, բիաթլոն,դահուկավազք,դահուկացատկ, դահուկային երկամարտ,գեղասահք, հոկեյ, շորթ- տրեկ, սնոուբորդ, քյոռլինգ մարզաձևերում։ Մարզահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա Տրիեստում, իսկ փակմանը՝ Ուդինում: 2026 թ. Իտալիայի Միլանում և Կորտինա դ' Ամպեցցոյում կանցկացվեն ձմեռային 25 –րդ ձմեռային օլիմպիական խաղերը։

Նմանատիպ նյութեր