211652_close_icon
views-count7942 դիտում article-date 23:44 03-08-2020

Առաջիկա օրերին «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից կիրականացվեն չարտերային չվերթներ

Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները. ✔️Մոսկվա – Երևան – 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին; ✔️Կալուգա – Երևան – 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10։30-ին; ✔️Մոսկվա – Երևան – 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին։ Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռ․, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռ․։ Չվերթի վերաբերյալ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր