211652_close_icon
views-count2747 դիտում article-date 18:42 03-08-2020

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է ընդդեմ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցավը և անկեղծ զորակցություն հայտնում ձեզ: Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն ու ոգու արիություն: Որպես սփոփանք միշտ գիտակցեք, որ հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում դուք ունեք ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ»:

Նմանատիպ նյութեր