211652_close_icon
views-count2226 դիտում article-date 12:47 03-08-2020

ՀՀ նախագահը ցավակցել է ֆրանսահայ ականավոր քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռաստքելենյանների ընտանիքին՝ քանդակագործության ականավոր վարպետ, Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի Հանրապետության պատվո լեգեոնի շքանշանակիր Թորոս Ռաստքելենյանի մահվան կապակցությամբ: «Հանձին Թորոս Ռաստքելենյանի՝ հայ ժողովուրդը կորցրեց հայրենանվեր ազգային գործչի, պատկառելի և խոհեմ մտավորականի, ով իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայել է իր ժողովրդին և հայրենիքին: Մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Թորոս Ռաստքելենյանն իր քանդակների և ստեղծագործությունների միջոցով հետևողականորեն անդրադարձել է մեր ժողովրդի խնդիրներին: Հայաստանում մշտապես հիացել են Թորոս Ռաստքելենյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հեռագրում:

Նմանատիպ նյութեր