211652_close_icon
views-count2477 դիտում article-date 11:51 03-08-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 12 քաղաքացի ապաքինվել է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում: Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր