211652_close_icon
views-count17740 դիտում article-date 11:56 02-08-2020

Ավտովթար Տավուշի մարզում. 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամ 05:40-ի սահմաններում 34-ամյա Անատոլի Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները բախման հետևանքով ավտոմեքենայի վրա ընկած հենասյունը հեռացրել են և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհաին ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի «էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր