211652_close_icon
views-count440131 դիտում article-date 18:38 01-08-2020

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում վայրկանների ընթացքում պաշտպանիչ դիմակով հանցագործը գողանում է Porsche Cayenne-ի լուսարձակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին ժամանակահատվածում, մայրաքաղաքում աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, այդ թվում՝ ավտոմեքենաների: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, հուլիսի 28-ին, Երևանի Բուզանդի փողոցի 97 հասցեի մոտ կայանված Porsche Cayenne ավտոմեքենայի առջևի լուսարձակը վայրկյանների ընթացքում գողացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Թովմասյանին, իսկ լուսարձակներ գողացողը եղել է գլխարկով ու պաշտպանիչ դիմակով: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես տեղի է ունեցել Porsche Cayenne-ի լուսարձակի գողությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր