86297 դիտում
23:38 03-11-2020
Երևանում տղամարդը՝ դեմքը պաշտպանիչ դիմակով փակած, մտել է դեղատուն, աշխատակցուհուն հրել գցել է գետնին և դրամարկղում եղած գումարը հափշտակելով՝ դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ անձը՝ պաշտպանիչ դիմակով դեմքը փակած, մտել է Աճառյան 20/56 հասցեում գործող դեղատուն, աշխատակցուհուն հրել և դրամարկղից բացահայտ հափշտակել է այնտեղ եղած գումարը ու դիմել փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում է հետաքննչական խումը՝ ավագ հետաքննիչ Վիկտորիա Կոստանդյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է հափշտակված գումարի չափը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
211063 դիտում
16:04 07-12-2020
Արտառոց դեպք Արարատի մարզում․ ամուսնու եղբայրը, դեմքը պաշտանիչ դիմակով փակած, կասկածվում է եղբոր կնոջը բռնաբարելու մեջ