ՌԴ վարչապետը կարգադրել է բացել Ռուսաստանի և Աբխազիայի միջև սահմանները
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Աբխազիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ:
Սահմանափակումները մտցվել էին 2020 թվականի գարնանը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Վարակի պիկն անցել է և այժմ համաճարակաբանների խորհուրդների հիման վրա այլ երկրների հետ հաղորդակցությունների վրայից արգելքները հանում են: Համաձայն կարգադրության, ռուսաստանցիների համար Աբխազիայի սահմանը կբացվի այսօրվանից: Նույն օրը Աբխազիայի քաղաքացիներն էլ կարող են ազատ մուտք գործել Ռուսաստան:
Օգոստոսի 15-ից Ռուսաստանը կվերսկսի ավիահաղրդակցությունը Շվեյցարիայի հետ: Ավելի վաղ որոշում էր կայացվել Թուրքիայի, Տանզանիայի և Մեծ Բրիտանիայի հետ սահմանները բացելու մասին: