1214 դիտում
10:23 25-11-2014
ՆԱՏՕ-ն չի ընդունել Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը չի ողջունել Ռուսաստանի և Աբխազիայի միջև նախօրեին ստորագրված ռազմավարական գործընկերության և դաշինքի վերաբերյալ պայմանագիրը, հաղորդում է Iterfax-ը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ դա չի նպաստի Վրաստանում տարածքների օկուպացման շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի երկարաժամկետ կարգավորմանը:
«Մենք չենք ընդունում, այսպես կոչված, ռազմավարական գործընկերության և դաշինքի մասին պայմանագիրը, որը նոյեմբերի 24-ին կնքվեց Վրաստանի տարածք հանդիսացող Աբխազիայի և Ռուսաստանի միջև և կոչ ենք անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը և դուրս բերել ռուսական զորքը նշված տարածքներից»,-ասված է Սթոլթենբերգի տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
4581 դիտում
16:09 23-01-2015
Ռուսաստանը վավերացրել է Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
871 դիտում
22:53 11-03-2024
ՀՀ-ն ու Վրաստանը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը
1501 դիտում
15:57 22-12-2014
Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ դաշինքի ու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
Այս բաժնից
1210 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1477 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1138 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները