2167 դիտում
10:25 31-07-2020
Լուրջ մրցակցություն․ ներգնա տուրիզմում գները նվազում են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին տուրիստական ոչ մի ընկերություն չի աշխատում, եւ շատ քիչ տուրօպերատորներ կան, որ գործում են, եւ դրանք էլ զբաղվում են ներքին տուրիզմով: Սակայն պարզվում է, որ ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների մեջ այս ընթացքում ստեղծվել է լուրջ մրցակցություն, արդյունքում գներն են նվազում: «Պեգաս Թրավել Քլաբ» տուրիստական կազմակերպության տնօրեն Ռուզաննա Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում նշեց, որ դա բերում է շուկայի քայքայման:
«Իմ ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է, օրինակ, արտագնա տուրիզմով, հիմա դա չկա, սահմանը փակ է: Այսինքն՝ իմ ընկերության եկամուտը 0 է, նույնն է նաեւ ներգնա տուրիզմով զբաղվողների դեպքում. իրենք դրսից զբոսաշրջիկ էին բերում, բայց այսօր օտարերկրյա քաղաքացիների մուտքը արգելված է ՀՀ»,- նկատեց տուրընկերության տնօրենը: Հավելենք, որ օրեր առաջ խորհրդարանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել պատգամավորների հետ եւ սրտատրոփ սպասում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից զբոսաշրջության ոլորտի համար մշակվող պետական աջակցության ծրագրին»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9052 դիտում
10:23 04-02-2017
Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում. «Փաստ»
2457 դիտում
10:37 06-06-2020
Առաջին եռամսյակում ներգնա զբոսաշրջությունը նվազել է 14.6 տոկոսով. «Ժողովուրդ»
3726 դիտում
17:45 17-03-2017
Ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր՝ ներգնա և ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար
Այս բաժնից
649 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
1492 դիտում
18:51 29-11-2024
Դատախազը նոր նշանակում է արել
850 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել