211652_close_icon
views-count3573 դիտում article-date 17:45 17-03-2017

Ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր՝ ներգնա և ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը: Կողմերը կհամագործակցեն իրենց գործունեությամբ նպաստելով ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությունների աճին, զբոսաշրջությունից ստացվող եկամուտների ավելացմանը, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը: Զբոսաշրջության պետական կոմիտեն և Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ստորագրված հուշագրի շրջանակներում մտադիր են աշխատանքներ իրականացնել միջազգային ցուցահանդեսներում Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելու, նպաստել համայնքներում, այդ թվում` Ծաղկաձոր քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև իրականացնել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում, այդ թվում՝ Հայկական կոնյակի փառատոնի կազմակերպման միջոցով:

Նմանատիպ նյութեր