Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ
Արարատ Միրզոյանը Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ: