211652_close_icon
views-count3321 դիտում article-date 14:36 30-07-2020

Մարաշի ոստիկանները մի երիտասարդի տան բակում թմրամիջոց են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 24-ամյա մի երիտասարդ թմրամիջոց է պահում, աճեցնում և օգտագործում։ Նրա տան բակում ոստիկանները հայտնաբերեցին կանեփի թփեր ու ցողուններ, որոնք առգրավվեցին։ Երիտասարդը բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք։ Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր