211652_close_icon
views-count2005 դիտում article-date 09:53 30-07-2020

Ոստիկանության ԱՀ և ԸԲԿ վարչության ծառայողները մանկան վաճառքի դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է 1500 դոլարով գնել։ Տեղեկությունների իրացման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Կոտայքի և Արարատի մարզային վարչության, ինչպես և Հրազդանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ տղամարդը ընդհանուր ծանոթի միջոցով համաձայնության է եկել Արարատի մարզում բնակվող մի կնոջ հետ, որը հուլիսի 9-ին ծննդաբերել է։ Ծննդաբերությունից հետո նրանք կեղծ տեղեկություններ են ներկայացրել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վեդի քաղաքի գրասենյակ, ինչի հիման վրա երեխային տրվել է կենսաբանական հայր չհանդիսացող տղամարդու ազգանունը։ Պարզվել է նաև, որ տղամարդը երեխայի մորը մի քանի տասնյակ հազար դրամ է տվել՝ խոստանալով, որ հետագայում էլի փող կտա։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր