211652_close_icon
views-count23898 դիտում article-date 21:30 29-07-2020

Երևանում բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 29-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թամանցիների փողոցում թիվ 43 էլեկտրասյան դիմաց բախվել են 56-ամյա Տարոնիկ Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Մհեր Հովսեփյանի վարած առանց համարանիշի Hayasa մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչև մոտոցիկլավարին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր