1700 դիտում
13:57 29-07-2020
Փոքր Սևանում կանաչման վտանգ և լողալու հետ կապված խնդիր չկա
Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: «[url=https://armenpress.am/arm/news/1023388.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:
«Սևանում լողալու հետ կապված որևէ սահմանափակում չունենք: Բայց կարծում եմ բնակիչներն էլ չեն ցանկանա կանաչած հատվածներում լողալ: Իսկ փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու հետ կապված խնդիր չունենք», - ասաց Ջիլավյանը:
Անդրադառնալով կողակի պաշարների վերականգնմանը՝ նա նշեց, որ մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր կան: «Հենց հիմա գործընթացների մեջ ենք, հուսով ենք, որ կարճ ժամանակ անց կարող ենք հասնել նրան, որ կողակի մանրաձուկ ունենաք և լիճ բաց թողնենք »,- ասաց Ջիլավյանը:
Սևանա լիճն այս տարի ևս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:
Նմանատիպ նյութեր
4806 դիտում
11:58 08-05-2015
Մանվել Գրիգորյանը Ալիևի՝ Սևանում լողալու երազանքի ու վիրուս ընկնելու վախի մասին
2023 դիտում
19:29 21-05-2014
Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չկա. Արսեն Ջուլֆալակյան
6520 դիտում
13:56 06-10-2020
Վրաստանի ՀՀ ե՛ւ վառելիքի, ե՛ւ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա. ՀՀ դեսպանատուն
Այս բաժնից
454 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
808 դիտում
16:47 18-05-2024
Կսպասեմ քեզ բերդում․ Արմեն Աշոտյանը դիմել է Պետրոս Ղազարյանին