3140 դիտում
20:46 28-07-2020
Ռուսաստանցիների մոտ կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը. հարցում
Ռուսաստանցիների մոտ կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը՝ նահանգապետ Սերգեյ ֆուրգալի ազատազրկման դեմ, պնդում է «Լևադա» կենտրոնի ուսումնասիրությունը։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30753608.html]«Ազատությունը»[/url]։
Հարցման մասնակիցների 45 տոկոսը պնդել է, թե դրական է վերաբերում Հեռավոր արևելքում արդեն 2 շաբաթ շարունակվող բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։
Թեև պետական ու դաշնային լրատվամիջոցները բազմամարդ այս ցույցերի մասին չեն պատմում, ռուսաստանցիների կեսից ավելին՝ 56 տոկոսը պնդել է, թե լսել է դրանց մասին, ավելի քան 25 տոկոսն էլ ուշադրությամբ հետևում է՝ անկախ լրատվամիջոցների և տեղական թերթերի միջոցով։
Ցույցերը սկսվել են նահանգապետի ձերբակալությունից հետո, ում իրավապահները մեղադրում են ավելի քան 15 տարի առաջ` 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:
Սերգեյ Ֆուրգալը լայն հեղինակություն ունի իր համայնքում և 2 տարի առաջ նահանգապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
09:54 01-05-2016
Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում
1936 դիտում
18:51 22-07-2020
Խաբարովսկում ցույցերը շարունակվում են․ նահանգապետի պաշտոնակատարը հայտարարել է, թե «չի հեռանա»
4343 դիտում
15:10 02-08-2020
ՌԴ Խաբարովսկում բողոքի ցույցերը շարունակվում են
Այս բաժնից
850 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1126 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1054 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել