5105 դիտում
19:24 28-07-2020
Թուրքիան կդադարեցնի Արևելյան Միջերկրականի վիճելի ջրերում նավթի և գազի հետախուզման հետազոտությունները
Թուրքիան կդադարեցնի Արևելյան Միջերկրականի վիճելի ջրերում նավթի և գազի հետախուզման հետազոտությունները, որոնք կտրուկ մեծացրել են լարվածությունը հարևան Հունաստանի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հրամայել է «կառուցողական լինել և հետազոտությունները որոշ ժամանակով դադարեցնել», CNN Turk-ի եթերում հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Իբրահին Քալընը:
Թուրքիան անցած շաբաթ հայտարարել էր Oruc Reis հետազոտական նավը և երկու օժանդակ նավեր ուղարկելու մասին հունական Հռոդոս, Կարպատոս և Կաստելորիզո կղզիներից հարավ գործողությունների անցկացման համար: Սա զայրացրել էր Հունաստանին և հարուցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու եվրոպական մյուս երկրների քննադատությունը:
«Յուրաքանչյուրը պետք է շարունակի աշխատել իր մայրցամաքային շելֆերում և վիճելի շրջաններում համատեղ աշխատանք կատարի»,- ասել է Քալընը: Նա նշել է նաև, որ Հունաստանի հետ երկկողմ հարցերը պետք է լուծվեն երկխոսության, այլ ոչ թե Թուրքիայի նկատմամբ սպառնալիքների ճանապարհով, որը հավակնում է Եվրամիության անդամակցությանը:
Աթենքում Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը ողջունել է Թուրքիային որոշումը: Նա վերջին հետազոտական առաքելությունը բնորոշել է «անօրինական», նշել է, թե հույս ունի, որն 2 երկրները կկարողանան անցկացնել առարկայական բանակցություններ, փոխանցում է AP-ն:
«Սա դրական իրադարձություն է,- ասել է Պետսասը: - Մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ ունենալ կապի բաց խողովակներ և խնդրի՝ ծովային գոտիների սահմանազատման քննարկում, որը 2 կողմին հետապնդում է երկար տասնամյակներ շարունակ»:
Նմանատիպ նյութեր
1250 դիտում
11:50 31-08-2015
Եգիպտոսը գազի մեծ հանքավայր է հայտնաբերել և կդադարեցնի գազի ներմուծումը
1433 դիտում
14:05 17-10-2015
Ճապոնական ջրերում 2 տանկերներ են բախվել. տեղի է ունեցել նավթի արտահոսք
1312 դիտում
22:58 14-12-2023
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի աջակցությունը քուրդ զինյալներին
Այս բաժնից
3684 դիտում
16:12 30-01-2025
Ամիօ բանկի ավանդները՝ էլ ավելի շահավետ
3145 դիտում
11:48 30-01-2025
ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍ
1474 դիտում
10:51 30-01-2025
Ավիավթարի 18 զոհերի դիերը հանել են Պոտոմակ գետից