Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային դպրոցի 1-ին դասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից անցկացվող «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային առցանց դպրոցի առաջին դասին: [url=https://www.president.am/hy/press-release/item/2020/07/28/President-Armen-Sarkissian-had-a-online-convarsetion/]Տեղեկացնում է[/url] Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ամառային դպրոցի մասնակիցներն ուսանողներ են, երիտասարդ գիտնականներ և մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ: Դասընթացների շրջանակում, որոնք սկսվել են հուլիսի 27-ից և կավարտվեն օգոստոսի 12-ին, մասնակիցները դասախոսությունների միջոցով կծանոթանան Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, համապարփակ տեղեկատվություն կստանան ընթացիկ գործընթացների վերաբերյալ, կքննարկեն Հայաստանի տեղն ու դերն արագ փոփոխվող աշխարհում:
Տեսակապի ընթացքում ամառային դպրոցի մասնակիցները հարցեր են ուղղել ՀՀ նախագահին: