211652_close_icon
views-count306893 դիտում article-date 11:13 28-07-2020

Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, իսկական հայ ու մտավորական Հրայր Ազիզբեկյանն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հուլիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթ-ավտովթարի հետևանքով մահացած 37-այա Հրայր Ազիզբեկյանն աշխատում էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտութունների ինստիտուտի նյութական ալիքների, ֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող, գիտական ճարտարագիտական խմբի ղեկավար էր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ով դեռ շատ անելիքներ ու նպատակներ ուներ գիտության ասպարեզում և որ ամենակարևորն էր՝ թե հարաազատների, թե ընկերների ու գործընկերների շրջապատում համարվում էր Հայաստանը սիրող, հայի հոգսերով ապրող քաղաքացի ու մտավորական։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 18։00-20։00-ը Գետարգել սգո սրահում։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, նույն տեղից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/27/1160819/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող, հուլիսի 26-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել էին Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժածներ չէին եղել, և դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել էին նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված վթարը արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ գործակալը հեռացել էին դեպքի վայրից, և վարորդները, մինչ փորձել էին ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, որոշ ժամանակ անց Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել «07» և Nissan մակնիշի ավտոմեքենաների միջև գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել էր, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ս. Բագատյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզայիյն քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է սիրված մտավորականի հետ Հայաստանի Հանրային ռադիոյի հարցազրույցը, որը վարել է սիրված հաղորդավար Տիգրան Հարությունյանը։ [/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր