«Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրում 3-1 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ։
Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը չեմպիոնական տարին ավարտեց 99 միավորով։
Միայն մեկ անգամ է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ թիմերից որևէ մեկը 99 միավորից շատ վաստակել մեկ մրցաշրջանում։ Դա եղել է 2017/18 թվականների մրցաշրջանում, երբ «Մանչեսթեր Սիթին» 100 միավորով էր ավարտել մրցաշրջանը։
Այսպիսով, «Լիվերպուլի» 99 միավորը 2-րդ արդյունքն է պատմության մեջ։ «Լիվերպուլը» նաև կրկնել է «քաղաքայինների» ռեկորդը մեկ մրցաշրջանում հաղթանակների քանակով։ «Մերսիսայդցիները» հաղթել են 32 անգամ, հայտնում է [url=https://armsport.am/2020/07/26/%d5%ac%d5%ab%d5%be%d5%a5%d6%80%d5%ba%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab-99-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a8-2-%d6%80%d5%a4%d5%b6-%d5%a7-%d5%a1%d5%ba%d5%ac-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82/]Armsport.am[/url]-ը: