«Մանչեսթեր Սիթին» առաջնությունն ավարտեց աննախադեպ ռեկորդներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում 1:0 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Սաութհեմփթոնի» նկատմամբ, «Մանչեսթեր Սիթին» միանգամից մի քանի ռեկորդ սահմանեց:
«Սիթին» այս առաջնությունում վաստակեց 100 միավոր, խփեց 106 գնդակ, հաղթեց 32 խաղում, 16 արտագնա հաղթանակ տարավ, 2-րդ տեղից առավելությունը կազմեց 19 միավոր:
Այս ամենը՝ ԱՊԼ-ի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշներ են: Հիշեցնենք, որ «Ման Սիթին» ժամկետից շուտ էր նվաճել Անգլիայի չեմպիոնի կոչումը: