211652_close_icon
views-count14287 դիտում article-date 23:41 24-12-2017

«Մանչեսթեր Սիթին» անհավանական ռեկորդներով ավարտեց ԱՊԼ-ի առաջին խաղաշրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՊԼ-ի 19-րդ տուրում 4:0 հաշվով ջախջախելով «Բորնմութին», «Մանչեսթեր Սիթին» առաջնության առաջին շրջանն ավարտեց անհավանական արդյունքներով ու ռեկորդներով: «Սիթին» ավելացրեց հաղթական շարքը. 17 անընդմեջ հաղթանակ: Մինչ այդ անգլիական բարձրագույն լիգաներում ոչ մի թիմ չէր հաղթել ավելի քան 14 անգամ անընդմեջ (վերջինը «Արսենալն» էր՝ 2002-ին): «Սիթին» ԱՊԼ-ի դարաշրջանում մեկ տարում հատեց 100 գոլի սահմանը: Այժմ թիմն ունի արդեն 101 գոլ և ևս 2 խաղ այս տարի՝ «Նյուքասլի» և «Քրիսթալ Փելասի»հետ: Անգլիական թիմերից վերջինը 100 և ավելի գոլ մեկ տարում խփել է «Լիվերպուլը» (106 գոլ, 1982 թվականին): Այս տարի «Սիթին» ոչ մի անգամ սեփական հարկի տակ չի պարտվել՝ 21 հաղթանակ և 5 ոչ-ոքի: Գվարդիոլայի թիմը հաղթել է թոփ-6 բոլոր թիմերին՝ «Լիվերպուլին», «Արենալին», «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Տոտենհեմին», գնդակների տպավորիչ՝ 15:3 հարաբերակցությամբ: Երբեք Ծննդյան Տոներից առաջ առաջատարի և 2-րդ տեղում ընթացող թիմի միջև միավորների տարբերությունը այսքան մեծ չի եղել՝ 13 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր