2793 դիտում
19:36 26-07-2020
Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին:
Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը
Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ:
Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ:
Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ:
Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը:
Արդյունքում՝ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր:
Տեղեկացնեմ նաև, որ այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված վեց դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
12:42 13-07-2016
Բուհական ընդունելության քննությունների արդյունքների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին
2816 դիտում
08:41 02-05-2014
2014 թվականի միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների․ ՉԻ
Այս բաժնից
1021 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
985 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան