3167 դիտում
08:41 02-05-2014
2014 թվականի միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ստորագրել է հրաման, որով որոշվել է 2014 թվականի միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների։
Համաձայն այդ հրամանի, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները նշակվել են այս տարվա հունիսի 3-ին։ Բուհ ընդունվել ցանկացող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն կհանձնեն հունիսի 6-ին։ «Ֆիզիկայի» քննությունը հունիսի 10-ին է, «Օտար լեզվի» քննությունը՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 17-ին։ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն նույն օրը՝ հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվի» քննությունը կլինի 3-օր հետո՝ հունիսի 23-ին։
Նշենք, որ ավարտական դպրոցական քննությունները սովորաբար անցկացվում են յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունից մեկ օր առաջ։
Բացի քննության օրերից, հայտնի են նաև քննական կենտրոնները, որտեղ և կանցկացվեն միասնական ընդունելության քննությունները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
17:51 25-05-2024
Հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
991 դիտում
14:23 10-06-2024
Բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը կմեկնարկի հունիսի 11-ին
1800 դիտում
16:59 29-06-2021
Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»