211652_close_icon
views-count3936 դիտում article-date 10:35 26-07-2020

Նոր Նորքի մի շարք թաղամասերում հուլիսի 27-ին և 28-ին կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09․00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 19․00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ,4-րդ և 6-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր