211652_close_icon
views-count3614 դիտում article-date 10:08 26-07-2020

Խաբարովսկում շաբաթ օրվա բողոքի ցույցերն իրենց ծավալով եղել են աննախադեպ մեծ

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում շաբաթ օրը շարունակվել են բողոքի ցույցերն ընդդեմ նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալման փաստի: Տեղի բնակչությանը զայրացրել է նաև այն փաստը, որ Ֆուրգալի փոխարեն այս պաշտոնին է հաստատվել Կրեմլի կողմից նշանակած մեկը, որն այս շրջանում երբեք մինչ այդ չի ապրել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5517348.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ցուցարարները չարտոնված ցույցի ժամանակ կրել են «Մեզ վերադարձրեք Սերգեյ Ֆուրգալին` ժողովրդի կառավարչին» կոչերով պաստառներ: Չինաստանին սահմանակից, Մոսկվայից 6100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հեռավորարևելյան այս քաղաքից լրագրողները հաղորդում են, որ շաբաթ օրվա ցույցն այս ամսվա ընթացքում այստեղ կազմակերպված ցույցերից ամենամարդաշատն է եղել: Ֆուրգալին ձերբակալել էին հուլիսի սկզբին` 2004 և 2005 թվականներին բազմակի սպանությունների հետ առնչություն ունենալու մեղադրանքով: Լիբերալ ժողովրդավարական կուսակցության անդամ հանդիսացող Ֆուրգալը հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքները: Ցուցարարներն էլ համոզված են, որ նրա դեմ հարուցված մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Ֆուրգալն այս պաշտոնին է ընտրվել 2018 թվականին: Նրա անսպասելի հաղթանակն դիտարկվել է որպես մարտահրավեր` ընդդեմ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության և` ընդդեմ կառավարող Միացյալ Ռուսաստան կուսակցության:

Նմանատիպ նյութեր