ԱՄՆ-ում բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են. կա 4 հազարից ավելի ձերբակալված. նախագահ Թրամփը թաքնվել է բունկերում
ԱՄՆ-ի տարբեր մասերում շարունակվող բողոքի ցույցերի ու անկարգությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 4000 մարդու։ Այդ մասին հայնում է Associated Press-ը։
Հիշեցնենք, որ պատճառը սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահն է, ով խեղդամահ է արվել ոստիկանի կողմից։
Գործակալության տվալներով՝ միայն հանգստյան օրերին ձերբակալվել է 4100 մարդ։
New York Times թերթն էլ հայտնում է, որ բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել նաև Սպիտակ Տան մոտ, ինչի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխել են բունկեր, որտեղ նա անցկացրել է մոտ 1 ժամ։
Ցույցերի ընթացքում վիրավորվել է Գաղտնի ծառայության առնվազն 60 գործակալ։