2545 դիտում
19:21 25-07-2020
«Մի ենթարկվեք սադրանքներին». Ուկրաինայի Հայ եկեղեցու հոգեւորականությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել` կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների և Սփյուռքի համայնքների վրա դրանց ազդեցության մասին:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, ստացված հաղորդագրության մեջ ասվում է. «Սիրելի հավատացյալներ,
Վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ցավալի զարգացումները իրենց լարված ազդեցությունն են ունենում հայոց սփյուռքյան որոշ համայնքներում։
Այս իրավիճակում որևէ համայնք ապահովագրված չէ տարաբնույթ սադրանքներից կամ փորձություններից։
Այսու վստահ լինելով մեր հայրենակիցների խոհեմությանն ու հոգևոր տոկունությանը, կոչ ենք անում զերծ մնալ էմոցիոնալ դրսևորումներից և որոշումներից՝ տեղիք չտալով սադրանքներին և խաբեությանը։
Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված խաղաղության մեջ պահի հավատավոր մեր հայորդիներին և Ուկրաինայում գործող ազգային մեր կառույցները։»
Ավելի վաղ, Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն տարածեց, որտեղ դատապարտել էր համայնքը քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձը:
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
16:33 07-12-2020
«Նզովքի ենթարկվեք դուք, ազգադավ ստահակներ»․ Արմեն Աշոտյան
2993 դիտում
16:32 03-02-2016
Երեւանի «Ուլիսը» հանդես է եկել հայտարարությամբ եւ դուրս եկել Հայաստանի առաջնությունից
Այս բաժնից
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
1159 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
913 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը