1296 դիտում
16:33 07-12-2020
«Նզովքի ենթարկվեք դուք, ազգադավ ստահակներ»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ինքնասիրությունը դավադիրի մոտ գրավ թողնելու հաշվին արտգործնախարար դարձած անձն իր առաջին այցի ընթացքում Մոսկվա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ սրա նմաններով Հայաստանի պետականությունն արժանապատիվ ապագա ունենալ չի կարող։
Բավարար է միայն ընդգծել, որ իր ռուսաստանյան գործընկերն առաջին նախարարական այցի առիթով այդպես էլ գոնե կեսբերան սրան չշնորհավորեց։
Ռազմագերիների հաշվին թե սա, թե սրա շեֆը բացառապես փիար են անում, ի վիճակի չլինելով լուծել մեր թե ողջ մնացածների, թե նահատակվածների հարցերը։ Հիշեցնեմ, օրինակ, որ ԱԳ նախարարն օրերս ԱԺ-ում հայտարարել էր, որ ԱԳ-ն չի զբաղվում ռազմագերիներով (!)։
Սրանց էժանագին հայրենասիրական ճառերը դրսում զրո են, հատկապես, երբ հիշում ենք, որ սրանց անգործության պատճառով միջազգային եւ ՈՉ ՄԻ կառույց առ այսօր այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի հանդեպ եւ Թուրքիայի ուղղակի ներգրավումը։
Սեփական ժողովրդին ազգային աղետի հասցրած իշխանությունը երկրի ներսում անիծյալ է դարձել, իսկ դրսում՝ հեգնանքի առարկա։
Դրա ամենավառ ապացույցն էր, որ ՌԴ ԱԳ նախարարը խոսելով ՄԽ համանախագահների ժամանակին առաջարկած հիմնարար սկզբունքների եւ նոյեմբերի 9-ի հայտարարության համեմատության մասին, փաստացի ընդգծեց, որ գործող դավադիր ոհմակի պատճառով եւ ամսի 9-ի խայտառակության հետեւանքով կարգավորման տիրույթից դուրս են մնացել հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը, բայց գումարվել է բուն նախկին ԼՂԻՄ տարածքի մոտ 50%-ի կորուստը, ներառյալ Շուշին, եւ հատուկ կոմունիկացիա դեպի Նախիջեւան։
Նզովքի ենթարկվեք դուք, ազգադավ ստահակներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ինքնասիրությունը դավադիրի մոտ գրավ թողնելու հաշվին արտգործնախարար դարձած անձն իր առաջին այցի ընթացքում Մոսկվա եւս մեկ...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
2542 դիտում
19:21 25-07-2020
«Մի ենթարկվեք սադրանքներին». Ուկրաինայի Հայ եկեղեցու հոգեւորականությունը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
757 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
628 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
430 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը