211652_close_icon
views-count27616 դիտում article-date 13:00 25-07-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Արցախի պողոտայի և Այվազովսկի փողոցի խաչմերուկում բախվել են 29-ամյա Միհրան Խ-ի վարած Mercedes մակնիշի, 29-ամյա Սարգիս Ս-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ 83-ամյա Սաթիկ Խ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուր է գրվել հիվանդանոցից։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր