211652_close_icon

«Բարսելոնան» մտադիր է վաճառել թիմի 12 ֆուտբոլիստի

views-count4656 դիտում article-date 16:09 24-07-2020
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է կազմի շեշտակի փոփոխություններ իրականացնել: Կատալոնացիները պատրաստ են վաճառել 12 ֆուտբոլիստի վաճառել, որպեսզի նախ աշխատավարձային ֆոնդը թեթևացնեն, ինչպես նաև ստացված գումարներով նոր խաղացողներ ձեռք բերեն: Այդ 12 ֆուտբոլիստներն են դարպասապահ Նետուն, պաշտպաններ Սամուել Ումտիտին, Ժան-Կլեր Տոդիբոն, Նելսոն Սեմեդուն, Ժունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը, Ֆիլիպե Կոուտինյուն, Կառլես Ալենյան, Ռաֆինյան, Արտուր Վիդալը, հարձակվողներ Ուսման Դեմբելեն և Մարտին Բրեթուայթը:

Նմանատիպ նյութեր