«Բարսելոնան» մտադիր է ամռանը 300 մլն եվրոյի չափով խաղացողներ վաճառել
«Բարսելոնան» մտադիր է ամռանը 250-300 մլն եվրոյի խաղացող վաճառել
Ստացված միջոցները կատալոնական ակումբը ցանկանում է ներդնել նոր տրանսֆերներում:
Կան երկու կատեգորիայի խաղացողներ, որոնք կարող են լքել «Բարսելոնան»: Առաջինին դասվում են Ֆիլիպե Կոուտինյոն, Սամուել Ումտիտին և Իվան Ռակիտիչը, որոնք կարող են ակումբից հեռանալ մեծ գումարների դիմաց:
Երկրորդ կատեգորիայում այն ֆուտբոլիստներն են, որոնց հետ Էրնեստո Վալվերդեն մեծ նպատակներ չի հետապնդում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արդեն ձեռք է բերել «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին՝ 75 մլն եվրոյի դիմաց:
Զուգահեռաբար կատալոնացիները մտադիր են իրականացնել մի շարք տրանսֆերներ՝ ձեռք բերելով Մատեյս դե Լիգտին, Լուկա Յովիչին և Անտուան Գրիզմանին: